Դրոշ

                                 Իմ եռագույն դրոշ
 
Սիրում եմ քեզ ի’մ դրոշ, ծածանվիր ու հպարտ պահիր  հայրենիքիս անունը…ծնունդդ շնորհավոր...

2005թ նոյեմբերի  27-ին անցկացված ՀՀ Սահմանադրության բարեփոխումներից հետո, 2006թ հունիսի 15-ին, ընդունվեց` ՀՀ դրոշի մասին օրենքը:


Այս գեղեցիկ տոնից բացի, ես ունեմ մեկ այլ ուրախանալու առիթ. այսօր իմ գժուկ ու խելացի քրոջ ծննդյան օրն է…լավ էլ օր է ծնվել, թե չէ ո~վ էր հիշելու…DD 

Մոնթե Մելքոնյան

Հավերժ կպահենք քո անմահ հիշատակը

Արցախի  ազգային ազատագրական պայքարի փայլուն դեմքերից մեկի` Մ. Մելքոնյանի`Ավոյի, անունը սրբություն է յուրաքանչյուր արցախցու, յուրաքանչյուր հայ մարդու համար, խորհրդանիշ է հայրենասիրության ու անձնազոհության վառ դրսևորման… 
կարդալ ավելին

Մեծ Վարպետ, հավերժ ապրիր…

                   Դավիթ Մալյան

1904 թվականի հունիսի  6-ին, այս հրաշալի ու արևոտ օրը, քաղաք Զաքաթալայում (այժմ` Ադրբեջանում) ծնվեց ապագայի մեծ, հռչակավոր դերասան ու կինոռեժիսիոր Դավիթ Մալյանը: ՀԽՍՀ և ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Դավիթ Մալյանի ստեղծագործությունները մեծապես նպաստել են հայ ազգային կինոարվեստի առաջընթացին…

Ապրեք…կյանքը գեղեցիկ է

 Ինչ է կատարվում իմ ՀԱՅ ազգի հետ

Կյանքը ամենահրաշալի ու ամենագեղեցիկ պարգևն է, որ տալիս է մեզ Աստված, միայն նա իրավունք ունի զրկել մեզ այն ունենալուց…

Արդեն քանի անգամ մեկ ամսվա ընթացքում Մարդը զրկում է իրեն այն միակ կենսական հարստությունից, որ ունի…
Մեր հզոր կամք ունեցող ազգը Հրազդան գետի վրա  գտնվող <<Հաղթանակի>> յոթկամարանի կամուրջը դարձրել է գերեզման…ու հոգու, կամքի անկման ժամանակ դիմում են նրա <<փրկությանը>>` մարմինը հանձնելով գետի հոսանքին…

           

Մեծ ու խորը ցավ եմ ապրում մարդկային ամեն մի կորուստով … ահավոր է…

Երկիրը մաքրենք մեր իսկ այգուց

                     Մաքրությունը զոհեր է պահանջում…

Ով է ասում , թե երիտասարդները ` մենք, ավելի շատ աղտոտում ենք շրջապատը, ավելորդ աղբը թափում ամենուր` թյուր կարծիք…
   Այսօր, իհակե, երեքշաբթի է, սակայն ընկերներով որոշեցինք, որ պետք է <<շաբաթօրյակ>> կազմակերպվի …  և  բնապահպանական գործընթացը սկսեցինք մեր աշխատավայրին  կից փոքրիկ ու կանաչապատ այգուց…

Սկսվեց մեր ուրախ ու տաժանակիր աշխատանքը...
Բահը վերցրեցինք ու սկսեցին մաքրել բնության հիվանդությունը` աղբը…
Իմ աշխատասեր ընկերները իրար ձեռքից խլում էին այս կենսատու գործիքը, նեղանում իրարից` ամեն մեկը իր հզոր ուժը գովաբանելով… 😀
 
       Որքան գեղեցիկ էին նրանք փոշու, կեղտի մեջ կորած…:DD ու այս վիճակում մեծ ոգևորությամբ բնությունն էին կենդանացնում…

Վերջա~պես, բնությունը ազատված է ախտից…

 Որոշեցինք գեղեցկացնել մեր փոքրիկ ու գողտրիկ այգին, և  մեր ընկերոջ բերած ծաղիկների տնկիները սկսեցինք տնկել:

Ասեմ նաև, որ մեր հողի գործիքները դանակն էր ու մի մե~~ծ շերեփ…, որոնք գտել էինք աշխատավայրի խոհանոցից…
Ինչպիսի անձնազոհ ու տաժանակիր աշխատանք: 
 
   Աշխատանքը կգեղեցկացնի բոլորիդ, ապրեք…)))
    Հա, իմիջիայլոց, ես էլ եմ աշխատել` ես նկարում էի… , իսկ իմ գեղեգիտական արժեքներ ունեցող նկարները ))) գործընկերոջս թեթև ձեռքով փչացան…

 

Արամ Խաչատրյան

Ծնունդդ շնորհավոր, մաեստրո…

 1903 թվականի հունսի  6 Քոջորիում ծնվել է հանրահայտ հայ կոմպոզիտոր, ժողովրդական ազգային արտիստ նախկին ԽՍՀՄ- ում, ռուսական կոմպոզիցիայի դպրոցի և հայ դասական երաժշտության վառ ներկայացուցիչ Արամ Խաչատրյանը,  որը ճանաչված էր որպես համաշխարհային դասական…
 Նրա հրաշալի սինֆոնիաները հիացրել են դասական երաժշտության սիրահարներին, նրա գլուխգործոցներով հռչակավոր բեմադրություններ են բեմադրվել ,ու ահա տարիներ ի վեր, նա դեռևս հիացնում ու հպարտությամբ է լցնում իր սերունդների հոգիները…

Արամ Խաչատրյանի սինֆոնիաների գլուխգործոցը համարվում է <<Սպարտակ>>  բալետը` գրված 1954-ին, և որը, ըստ երաժշտահանի, ծնվել է երեք տարիների ընթացքում… 

Հրաշքի ծնունդը

ՆԱՐԵ` հեքիաթային հայտնություն

 Այսօր մի հրաշք կատարվեց, մի երկնային պարգև ստացանք` մանուկ ծնվեց…հորաքույր դարձա…

Ով կարող էր պատկերացնել, որ փոքրիկ, անպաշտպան էակի ծնունդը այսքան մեծ ուրախություն ու բերկրանք կպարգևի մեծ ու հասուն մարդուն…Նա իր անմեղ ճիչով կլցնի հարազատ մարդկանց լայն ու սիրող սրտերը, կստիպի` առանց գիտակցելու, հոգ տանել իր մասին, սիրել, ուրախանալ առաջին գղգղանքով, առաջին ժպիտով…

Որքա~ն գեղեցիկ ու հեքիաթային է մայրը, երբ առաջին անգամ տեսնում է իր անօգնական մանկանը, ու չնայած իր հոգնած վիճակին, միևնույն է, նա ձգտում է դեպի իր հրաշքը` իր ծնունդը…

Եվ ահա, առաջին անգամ ես զգացի հորաքույր դառնալու ուրախության հույզի թրթիռը, որը շա~տ-շա~տ հրաշալի է ու շատ հուզիչ…

Անհամբեր սպասում եմ, թե, երբ պիտի տեսնեմ նրա կանաչ ու անմեղ աչուկները… գրկեմ ու զգամ նրա տաքուկ մարմնի ջերմությունը…

հունիսի 1

 

Շնորհավոր ամենաքաղցր ու ամենաքնքուշ հրեշտակների հեքիաթային օրը… 

 Ուզում եմ ճախրել, ուզում եմ նորից մանկանալ…

Ուզում եմ  ծաղկից պոկված սերմի պես պտտվել ինչպես եթերային հրաշք` անծայրածիր անսահմանության մեջ…

Որքան եմ ուզում քայլեմ ,վազել` մանկան ուրախ հույզերով լի, խաղալ իմ մանկության ընկերների հետ, կռվել նրանց հետ, իսկ հետո հաշտվել` մանկական անմեղ ժպիտով…

.Մանկություն որքա~ն եմ կարոտել քեզ…  

 Երևի մոտս նման տրամադրություն է առաջացրել հրաշագործ Մոցարտի <<Անդանտե>> հեքիաթային ստեղծագործությունը, որ հենց այս պահին եմ լսում և, որը քեզ գցում է մի այլ` հեքիաթային ու երազկոտ աշխարհ…
 
     Մանկությու~ն, մնա’ իմ հոգում… 

Հայաստանի առաջին հանրապետության անկախության հռչակման օր

                  Տոնդ շնորհավոր Հայաստա~ն

1918 թվականի մայիսի 28-ին` մայիսյան հերոսամարտերից` Սարդարապատից, Բաշ-Ապարանից, Ղարաքիլիսայից հետո, ծնունդ առավ Հայաստանի Առաջին Հանրապետությունը: Առաջին Հանրապետությունը հիմնադրվեց հայ ժողովրդի համար ծանր ժամանակահատվածում,երբ բնաջնջման ծրագրից խուսափած բազմահազար գաղթականներն ու սովը,ռուսական կայսրության նվաճողական քաղաքականությունը հնարավորություն չէին ընձեռելու պետության ղեկավարներին ստեղծել կայուն պետություն:

1918թ հուլիսի 24-ին հրապարակվեց ՀՀ անդրանիկ կառավարության կազմը. վարչապետ՝ Հ. Քաջազնունի, արտաքին գործերի նախարար՝ Ա. Խատիսյան, ներքին գործերի նախարար՝ Ա. Մանուկյան, ֆինանսների նախարար՝ Խ. Կարճիկյան, զինվորական նախարար՝ գեներալ Հ. Հախվերդյան:

1918թ. նոյեմբերին ՀՅԴ-ն և Հայ ժողովրդական կուսակցությունը կազմեցին կոալիցիոն կառավարություն:

1918թ. հուլիսին Հայաստանի ազգային դրոշ ընդունվեց եռագույնը (կարմիր, կապույտ, ծիրանագույն):

1918թ. դեկտեմբերին Վրաստանը գրավեց Ախալքալաքը եւ Լոռին:

1918թ. դեկտեմբերի 13-ին սկսվեց հայ-վրացական պատերազմը: Հայկական բանակըԴրոյի գլխավորությամբ կարճ ժամանակում Վրաստանին հասցրեց ծանր հարված:

Դեկտեմբերի 23-ին հայկական զորքերն ամրացան Սադախլուում:

1918թ. դեկտեմբերի 28-ին կողմերի միջեւ կնքվեց համաձայնագիր զինադադարի մասին:

      1919 թվական

1919թ. հունիսի 21-23-ը Հայաստանում կայացան առաջին խորհրդարանական ընտրությունները: 80 տեղերից 72-ը ստացավ ՀՅԴ-ն, 4-ը՝ էսեռները, 3-ը՝ թաթարները, 1-ը՝ անկուսակցական
 
.1919թ. հուլիսին Հայաստանում բռնկվեց թուրք-թաթարական ընդհանուր խռովություն, որի համար Թուրքիան եւ Ադրբեջանը ջանք չէին խնայել:

.1920թ. հուլիսին ՀՀ կառավարությունը հաստատեց ՀՀ զինանշանը, որը հեղինակել էին Ալեքսանդր Թամանյանը եւ Հակոբ Կոջոյանը: Օրհներգ ընդունվեց Մ. Նալբանդյանի «Մեր հայրենիք» երգը, որի երաժշտության հեղինակն է Բարսեղ Կանաչյանը

 Առաջին Հանրապետությունը գոյատևեց մինչև 1920 թվականի դեկտեմբերի 2-ը, երբ Հայաստանը բռնի ձևով խորհրդայնացվեց…